Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՃՈ-ից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան, որի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը