Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու 2-րդ փուլով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին՝ ժամը՝ 08:00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 23:00-ն Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոն վարչական շրջանից դեպի Նոր Նորք վարչական շրջան ուղղության երթևեկելի մեկ գոտին փակ է լինելու: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:
Անվտանգությունն ապահովելու և խճողումային իրավիճակներից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին՝ խստագույնս պահպանել երթևեկության կանոները, հնարավորության դեպքում՝ ընտրել այլընտրանքային երթուղի:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը