Շատ ենք ասում, բայց չենք անում, իրենց ինչ պետք է դա են անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նոր Նորքի բնակիչը, ում տունը քաղաքապետարանի հրամանով քանդվում է:
«Մենք իրենց համար պայքարեցինք, իրենց համար փողոց ենք փակել, իրենց ամեն ինչին մասնակցել ենք ու այսօր մեզ թողում են անտուն»,- նշեց նա:
Հիշեցնենք. Երևանի քաղաքապետի հրամանով քանդվում են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Նոր Նորքում են, որտեղ բնակիչները բողոքում են վերոնշյալ որոշման դեմ: Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը