06 08 2019

Հարկադիրում շաբաթ և կիրակի օրերին հերթապահություն կիրականացվի

Հարկադիրում շաբաթ և կիրակի օրերին հերթապահություն կիրականացվի

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով:  Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար:

Հերթապահ հարկադիր կատարողի հետ կարող եք կապ հաստատել (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ