30 07 2019

Դասախոսներն՝ ընդդեմ ռեկտորի պաշտոնակատարի



«Ամեն ինչ սկսվեց, երբ 2018 թվականի դեկտեմբերին ՀՊՏՀ-ում նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար: Մենք բնականոն հունով աշխատում էինք, կային օրենքի խախտումներ, սակայն գագաթնակետին հասավ, երբ ՀՊՏՀ-ում մշակվեց գիտմանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգ, որը ոչ մի կապ չունի այսօրվա գործող օրենքի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Արմեն Կարախանյանը:

Նա տեղեկացրեց՝ համալսարանում անցկացված ապօրինի մրցույթի անցկացման մասին և նշեց, որ այդ մրցույթի կարգը մշակողները տեղյակ չեն կրթական գործընթացից:

Կարախանյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ մերօրյա Հայաստանում անօրինականությունն ու ապօրինությունը տեղ չունի. «Մենք համոզված ենք, որ ոչ մի անձ չի կարող վեր դասել օրենքից և օրինականությունից և կիրառել նմանատիպ կանոնակարգ և իր ամբողջ գործունեությունը կառուցել  ապօրինության և անօրինականության վրա»,- ասաց դասախոսը:

Մանրամասն՝ տեսանյութում      

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ