26 07 2019

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի գրոհի փորձը կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, նշելով, որ Օկրուաշվիլիի մեղադրանքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի, Օկրուաշվիլին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին գրոհել խորհրդարանի շենքը, և հենց ինքն է փորձել մտնել խորհրդարանի շենք` բռնի ձևով: 

Հիշեցնենք, որ  հունիսի 20-ին  Վրաստանում ազգամիջյան սկանդալ էր բռնկվել։ Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին  սկսվել  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով:   Նիստը նախագահող  Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին և ելույթ սկսել ռուսերենով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին  խորհրդարանի շենքի վրա։ Քաղաքացիները միացել էին ընդդիմությանը՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ցույցերի համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը: 

 




 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ