21 06 2019

Վրաստանի նախագահը երկրում անկարգությունների պատճառով չեղարկել է Բելառուս այցը

Վրաստանի նախագահը երկրում անկարգությունների պատճառով չեղարկել է Բելառուս այցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է Բելառուս այցը և Թբիլիսի է վերադառնում։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Սալոմե Զուրաբիշվիլին Մինսկ էր մեկնել հունիսի 20-ին: Նա պետք է հանդիպեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետի և խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ, նաև պատվավոր հյուրի կարգավիճակում պետք է ներկա գտնվեր Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: 

Հիշեցնենք, որ Վրաստանում ազգամիջյան սկանդալ է բռնկվել։ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը։ Քաղաքացիները միացել են ընդդիմությանը՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Բախումների հետևանքով կա մոտ 70 տուժած և տասնյակ բերման ենթարկվածներ։

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ցույցերի համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ