04 07 2019

Տպավորություն է, թե Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց ծեծում և բռնաբարում են. Աբովյան

Տպավորություն է, թե Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց ծեծում և բռնաբարում են. Աբովյան

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։

Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։ Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։Չլինի՞ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե` ոչ։ Հիմա հարց...սա ի՞նչ է։

Պատասխան - սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։ Ինչո՞ւ...շատ պարզ պատասխան.շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն...հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։ Մի խոսքով, իմացեք մի մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և, ուղղակի, փաստի առաջ կանգնեցնել։

ՀԳ Ես, իհարկե,չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն...եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և, ԱՆՊԱՅՄԱՆ, մեղավորներին խստագույնս պատժի, երկրորդը` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը))) շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա~տ պրիմիտիվ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ