24 06 2019

Քաղաքապետարանը արգելո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը. Պարզաբանում է փաստաբանը



Երևանի քաղաքապետարանը, ինչպես երևում է,  հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքին:

Yerevan.today-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը ոչ մերժել է, ոչ բավարարել է գովազդի թույլտվության տրամադրումը, որի համար էլ նա այսօր՝ հունիսի 24-ին քաղաքապետարանում վարչական բողոք է ներկայացրել:

Կոչուբաևը նշեց, որ տեղեկություններո ունեն, թե քաղաքապետարանի կողմից ճնշումներ և սպառնալիքների են եղել գովազդային ընկերությունների վրա, որպեսզի «Կյանք և ազատություն» գրքի գովազդը չտեղադրվի իրենց վահանակների վրա:

Հարցին՝ արդյոք քաղաքական շահարկման միտում տեսնո՞ւմ է, փաստաբանը պատասխանեց. «Սա ըստ էության Ռոբերտ Քոչարյանի դատավարության շարունակությունն է: Չեմ կարող ասել՝ ինչից է վախենում քաղաքային իշխանությունը, որ արդեն 3-րդ ամիսն է՝ չենք կարողանում գրքի գովազդը տեղադրել»:

Yerevan Today-ը կփորձի պարզաբանումներ ստանալ նաև քաղաքապետարանից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ