Նախորդ տարի Ռուսաստան է այցելել 565 հազար ներգաղթյալ, 90%-ը` ԱՊՀ երկրների տարածքից: Այս մասին հաղորդում է «Российская газета»-ն:
Ռուսաստան ժամանածների թվով առաջին հորիզոնականում Ուկրաինան է՝ 24% ցուցանիշով։ Երկրորդ տեղում Ղազախստանն է` 72,1 հազար մարդ, աճը, երրորդում՝ Տաջիկստանը` 67,9 հազար մարդ, 4-րդ հորիզոնականում Ուզբեկստանն է՝ 55․3 հազար մարդ, իսկ 5-րդում՝ Հայաստանը՝ 48․4 հազար մարդ։ Հայաստանից ներգաղթյալների թիվը նվազել է 0․97 տոկոսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը