Դեպի ռուսական քաղաքներ ուղիղ ավիափոխադրումներ կատարելու արգելքի պատճառով հուլիսի 8-ից
Վրացական Georgian Airways-ը ուղեւորներին առաջարկել է հուլիսի 8-ից օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային թռիչքներից։ Այս մասին հաղորդում է Sputnik Վրաստանը։
«Հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել ՌԴ-ից դեպի Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքները կառնչվեն նաեւ օդային բեռնափոխադրումներին: Այն դեպքում, եթե արգելքները կիրառվեն հուլիսի 8-ից, Georgian Airways ավիաընկերությունը կառաջարկի իր ուղեւորներին Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի տրանզիտային թռիչքներ»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է Վրաստանի հետ հաղորդակցությունը՝ բռնկված ազգամիջյան սկանդալի պատճառով։ Վրաստանը ևս արգելել է թռիչքները դեպի ՌԴ տարածք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը