Դեպի Ռուսաստան Վրաստանի ավիաընկերությունների թռիչքները ևս կարգելվեն հուլիսի 8-ից: Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտաի նախարարությունը, գրում է РИА Новости-ն։
Հաղորդվել է, որ թռիչքները դադարեցվել են, որպեսզի ապահովեն ավիացիոն անվտանգության բավարար մակարդակ, ինչպես նաև Դաշնային պետական ունիտար ձեռնարկության առաջ աէրոնավիգացիոն գործունության ժամկետանց պարտքի պատճառով։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ դադարեցրել էր Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը