21 06 2019

Պուտինը դադարեցրել է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Պուտինը դադարեցրել է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից սկսած Ռուսաստան-Վրաստան փոխադրումներ իրականացնել։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Պուտին համապատասխան մարմիններին հրահանգել է ապահովել Վրաստանից վերադարձող ռուս քաղաքացիների անվտանգությունը: 

ՌԴ նախագահի հրամանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների  անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և ժամանակավոր է լինելու։

Հիշեցնենք, որ Վրաստանում ազգամիջյան սկանդալ է բռնկվել։ Երկու օր է՝ Թբիլիսիի կենտրոնում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցեր են ընթանում, արդեն հայտնի է դարձել ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով առաջին զոհի մասին։ Բողոքի ալիքը բռնկվել է, երբ ՌԴ Պետդումայի պատգամավորը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին է նստել։ Վրաստանի ընդդիմությունը ռուսների և երկրի կառավարության դեմ ցույցեր է նախաձեռնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ