19 06 2019

Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին

Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին

Հարգելի պարոն Օսիպյան.

Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:

Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...

Առանց այն էլ՝ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնասակար բաղադրիչներով հագեցած...

Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:

Ակնկալում եմ արագ արձագանք...

Կանխավ շնորհակալ եմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ