18 06 2019

2050թ․ երկրագնդի բնակչության թիվը կհասնի 9․7 միլիարդի․ ՄԱԿ

2050թ․ երկրագնդի բնակչության թիվը կհասնի 9․7 միլիարդի․ ՄԱԿ

ՄԱԿ զեկույցում նշվում է, որ 30 տարի հետո Երկիր մոլորակի բնակչությունը կավելանա 2 միլիարդով՝ հասնելով 9․7 միլիարդի։ Այս մասին գրում է Интерфакс-ը։

Ինչպես հաղորդվում է, Հնդկաստանը բնակչության թվով շուտով կգերազանցի Չինաստանին:

Նաև նշվում է, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման պատճառով մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը նվազում է:

Կանխատեսվում է, որ 9 պետության բնակչությունը կկազմի ամբողջ երկրագնդի բնակչության կեսը, դրանք են` Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Հանրապետություն, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգիպտոս, ԱՄՆ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ