Ամերիաբանկը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի քարտապանները, ս.թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ Visa Classic և Visa Gold վճարային քարտերով կատարելով նվազագույնը 15 անկանխիկ* վճարում, յուրաքանչյուրը՝ առնվազն 10,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, հնարավորություն կստանան մասնակցելու Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և շահելու ս.թ. սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսերից մեկը` յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար:
Վիճակահանությունը կկայանա ս․թ․ օգոստոսի 26-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խաղարկությանը հաղթող կճանաչվեն այն 250 մասնակիցները, ում անուններն առաջինը դուրս կբերվեն վիճակահանության արկղից:
Վիճակահանությանը մասնակցող Ամերիաբանկի քարտապանները նախապես կտեղեկացվեն իրենց մասնակցության և վիճակահանության մասնակցության իրենց հերթական համարի մասին Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 26-ին, բացի այդ, հաղթողներն անհատապես կտեղեկացվեն նաև Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով:
Խաղարկության վերաբերյալ պարբերական թարմացումներին կներկայացվեն Ամերիաբանկի Facebook-յան պաշտոնական էջում:
*Արշավին և վիճակահանությանը մասնակցելու իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ փոխանցումները և առցանց փոխանցումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը