Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, 2019 թ․-ի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր մոտ 2 մլն 965 հազար։ Այսինքն, անցած երեք ամիսների ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է մոտ 3 հազարով։
Մեկ տարի առաջ, 2018 թ․-ի ապրիլի 1-ի դրությամբ, վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր մոտ 2 մլն 970 հազար։ Այսինքն, անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է մոտ 8 հազարով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը