16 01 2024

Մտեք գյուղեր, տեսեք 25-60 տարեկան քանի տղամարդ կա մեր գյուղերում․ Արփինե Վարդանյան



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Վարդանյանի ելույթը՝ խորհրդարանում հայտարարությունների ժամանակ․

Այսօր ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել արտագաղթի ահագնացող վտանգը, որը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը: Կառավարության նիստերից մեկի ժամանակ այս իշխանությունները արձանագրեցին, որ իրենց վարած քաղաքականության արդյունքում ունեցել են նախադեպը չունեցող ժողովրդագրական հաջողություններ:Հարց է առաջանում, ինչպիսի՞ հաջողություններ:Որքանո՞վ է բարելավել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում արտագաղթի ահագնացող ընթացքը կասեցնելու համար:

Նույնիսկ այն պարագայում, երբ վերջին 1-2 տարիներում հայտնի պատճառներով ակտիվացել են Ռուսաստանից ինչպես նաև այլ երկրներից եկող մարդկային հոսքը, Հայաստանում ժողովրդագրությունը շարունակում է վատթարանալ: Պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է, որ մարդկանց տեղաշարժի հաշվեկշիռը 2021 թվականին կազմել է շուրջ 73 հազար իսկ 2022 թվականին 27.947, և ոչ պաշտոնական տվյալներով  2023 թվականին Հայաստանը լքել են 28 հազար հայ և հազարավոր արցախահայեր: Այս 5  տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնել են 112.629 հայ: Ավելի առարկայական հասկանալու համար ասեմ, որ Գյումրու չափ բնակչություն ունեցող քաղաքը կդատարկվեր: ԵՎ որպեսզի հասկանաք ուր եք տանում մեր երկիրը նմանատիպ ցուցանիշներով խորհուրդ եմ տալիս համեմատել այս վիճակագրությունը հարևան երկրների հետ:

Այս կառավարության հիմնական առաքելություններից մեկը թվում է, թէ պետք է լիներ ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին Հայաստանում պահելը,այլ նաև դրսում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելը: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ Սփյուռքը գնալով մեծանում է, իսկ մեր երկրի դեմոգիաֆիկ իրավիճակը փոխվում է այլազգիների հաշվին:

Երբ լսում ես Էկոնոմիկայի նախարարին, Սոցապ նախարարին կամ իշխանության այլ ներկայացուցիչներին, ովքեր խոսում են տնտեսության բարելավումի, ՀՆԱ-ի աճի և այլ ցուցանիշների մասին հարց է առաջանում թէ՞ ինչումն է արտագաղթի նման ահագնացման պատճառը: Ըստ ձեզ ՝ ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում Հայաստանի բնակչությունը պետք է հասներ 5 միլյոնի,բայց այսօր պատկերը այլ է: Արտագաղթի թիվ 1 պատճառը  անվտանգության հարցն է, ցածր կրթամակարդակը ,բարձր գնաճը և աշխատանքի անցնելու լավ հնարավորությունը այլ երկրում:

Տրամաբանական է. որքան արտագաղթը շարունակվի, այնքան մենք ավելի քիչ զինվոր ենք ունենալու, իսկ մենք, կարծեմ, պատերազմող երկիր ենք: Գնացեք մարզեր, մտեք գյուղեր, տեսեք քանի ծուխ կա գյուղերում, ու քանիսում են լիարժեք ընտանքիներ ապրում, քանի 25-60 տարեկան տղամարդ կա մեր գյուղերում... մենք ունենք նաև որակյալ կադրերի արտահոսք, ու պատճառները կապված չեն միայն սոցիալ-տնտեսական բարեկեցության հետ, այլ նաև սոցիալական արդարության բացակայության, կոռուպցիայի, օրենքի գերիշխանության դեֆիցիտի ու բազմաթիվ այլ հարցերի հետ: Իսկ մարդիկ արտագաղթում են իրենց երկիրց ,որում  ձեր խոստացված պայծառ ապագան այդպես էլ չի նշմարվում:

Ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ