27 05 2019

Տարեկան առնվազն տասը կին բռնության զոհ է դառնում. Զարուհի Հովհաննիսյան



«Արդեն երրորդ շաբաթն է անընդհատ ունենում ենք կնասպանության դեպքեր, որոնք չեն կարող չանհանգստացնել հասարակությանը և հատկապես այն կազմակերպություններին, որոնք հետևողականորեն զբաղվում են խնդրով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ վիճակագրությամբ տարեկան առնվազն տասը կին բռնության զոհ է դառնում.

Yerevan.today-ի հարցին՝ ի՞նչ պետք է անեն հասարակության միջից արմատացած կարծրատիպերը վերացնելու համար Հովհաննիսյանն ասաց. «Կարծրատիպերը նախապատրաստող կայուն հող են լինում բռնությունների համար։ Եթե մենք չփորձենք հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը փոխել մեդիադաշտի միջոցով, կրթական համակարգի միջոցով, մենք չենք ունենա հանրային գիտակցության փոփոխություն։ Եվ հանդուրժողականությունը հատկապես գենդերային բռնության նկատմամբ, կանանց հանդեպ բռնության նկատմամբ կշարունակի հասարակության մեջ մնալ գերիշխող և բռնությունների համար կնախապատրաստի կայուն հող»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ