Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքը արցախցիների համար խիստ վտանգավոր ու ճակատագրական է համարում, միևնույն ժամանակ գտնում է, որ Արցախի բնակչության դաշտում է գնդակը, նրանք Փաշինյանական ծրագրին հակազդելու գործիքակազմ ունեն։ Պրահյան հանդիպումից հետո մամուլում արտահոսք եղած փաստաթղթում «Ղարաբաղի էթնիկ ժողովրդի իրավունքների» մասով ընդգծումը պրոֆեսիոնալ իրավաբանը ողջ բանակցության գլխավոր մեխն է համարում․ «Հայաստանը հրաժարվում է Արցախից ու խզում է բոլոր տեսակի կապերը իր զավակի հետ՝ ֆինանսական և տնտեսական, և այս փաստաթղթով Հայաստանը փաստորեն ճանաչում է, թե Արցախի ժողովուրդը Ղարաբաղում բնակվող էթնիկ փոքրամասնություն է։ Սա շատ վտանգավոր է, ամենակարևոր էլեմենտն է և խայտառակ դավաճանություն է․ սա հարված է Արցախին մեջքից։
Սրանով ոչ միայն լռություն ենք պահպանում կամ ասում ենք վերջ, մենք էլ չենք խառնվում, գնացեք ինքնուրույն բանակցենք, այլ ասում ենք՝ արցախցի, հիմա կբռնենք ձեռքդ, կտանենք կդնենք զոհասեղանին, մի հատ էլ կօգնենք՝ կսրենք թուրը, կօժանդակենք Ադրբեջանին՝ արցախցուն իր հողում հոշոտելու պրոցեսին, սա արդեն վերջն է․․․ Սա մի քայլ առաջ է ու սա այն գինն է, որ Հայաստանը պատրաստ է վճարել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Արդյոք ՌԴ-ն իր ամենավատ երազում կարող էր էսքան վատ սցենար տեսնել ու կանխատեսել, Հայաստանն իր համար ընտրել է հակամարտությնա լուծման ամենավատ մոդելը, որից ծայրահեղը ուղղակի դժվար է մտածել․․․ Բացահայտ ճանաչել փոխադարձ սահմաններ ու տալ զավակին թշնամուն և արցախցուն ճանաչել Ղարաբաղում բնակվող էթնիկ ժողովուրդ ․․․ Սա է ամբողջ բանակցության էությունը և սա ամենամեծ դավաճանությունն է ՝ թիկունքից հարված Արցախին։ Սա ուղիղ հակասում է ՀՀ անկախության հռչակագրին, մեր երկրի հիմնարար օրենքին, այն աղբյուրին, որից սկիզբ առած՝ ձևավորվում է ինքնին ՀՀ սահմանադրությունը, բայց սա անփոփոխելի դրույթ է ճանաչել ՀՀ Սահմանադրական դատարանը, ուստի սա պետական դավաճանություն է։ Ադրբեջանն օգտվում է պահի հնարավորությունից, որովհետև Հայաստանում իշխանության գլուխ է մեկը, ով իրեն ոչնչում չի մերժում»։
Շարունակությունը՝ տեսանյութում
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը