Այդ ձայնագրությունը ինձ հիշեցնում է 37 թիվը՝ բանսարկություններ և սադրանքներ, այդ անձնավորությունը իշխանության պատվերով հատուկ ձայնագրել է Ավետիք Չալաբյանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Հայաստանում բանսարկությունները և մատնությունները խրախուսվուն են իշխանությունների կողմից, հետո ձայնագրությունները մոնտաժում են, ինչպես ուզում են, արդն մարդիկ վախենում են անձնական խոսակցություններ ունենալ: Ինչ վերաբերում է հոդվածի քրեականացմանը, ապա իշխանությունը խաբել է միջազգային կառույցներին, քանի որ նախընտրական հավաքների ժամանակ է միայն քրեորեն պատժելի նյութական շահագրգռվածությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը