«Համացանցում կինը պատմում է ամուսնու սպառալիքների մասին․ ինչ միջոցներ են ձեռնարկվում նրա ու երեխաների անվտանգության ապահովման համար» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարումը վերաբերվում էր աղմուկ հանած հայտնի դեպքին։
Հիշեցնենք, որ Հունիսի 8-ին սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու սպառնալիքների և նրա կողմից հետապնդումների ենթարկվելու մասին։ Լիանա Մարգարյանի և նրա երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, կինը, սակայն, պնդում է, որ իրենք անհետ կորած չեն, այլ ստիպված են թաքնվել, քանի որ ամուսինը՝ նախկին ոստիկան Գոռ Տեր-Եսայանը, որը սպանել է իր հորը, այժմ ազատության մեջ է։
Գնահատելով դեպքը՝ Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն ասաց․
«Մեր հայտարարությանմեջ հստակ նշել ենք, որ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում կինը, գաղտնիությունը և ապահովությունն ամբողջովին պահպանվում է , դա մեր ընթացակարգերում է գտնվում, կինը կարող է կապ հաստատել ցանկացած միջոցով մեզ հետ և ցանկացած տիպի աջակցություն, այդ թվում՝ ապաստարանային աջակցություն ստանալ, բայց նրա ուղերձի ամբողջ էությունն այն էր, որ ասում էր՝ ես կամ, մի տարածեք իմ լուսանկարները, էս անարդարություններից եմ ես փախել ։
Ուստի, կարծում եմ որ այս հարցում առաջնայինը դատախազության խնդիրն է՝ պարզելու թե ինչու են այդ անարդարություններն այսպիսի փնջով հայտնվել այդ կնոջ դիմաց և դատական մարմիններում ինչո՞ւ նա չի ստացել այն ամբողջ արձագանքները, որ պետք է ստանար ըտանեկան բռնության ենթարկված անձն ու քրեական հանցագործության տուժողը»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Խոսելով՝ Լիանա Մարգարյանին հնարավոր սպառնալիքից պաշտպանելու ոտիկանության անելիքից, Զարուհի հովհաննիսյանն ասաց․ « Հայտարարությունից հետո, Եթե հայտնի չէ կնոջ տեղը, ոստիկանությունն իր գործողությունները համարյա կատարել չի կարող»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը