Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել։ Դեպքի հետևանքով նվազագույնը 8 վիրավոր կա, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրին։
Պայթյունը որոտացել է Վիկտոր Հյուգոյի անվան հետիոտն կենտրոնական փողոցում:
Վիրավորների թվում 8-ամյա երեխա կա: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը ականապատ ծանրոցն է։ Ոստիկանությունը կոչ է անում խուսափել քաղաքի այդ տարածքում այցելություններից։
Progres թերթի տվյալներով՝ անհայտ անձը հացի փռի հարևանությամբ հեծանիվով անցնելիս կապոց է նետել փողոցի վրա: Երկու րոպե անց այն պայթել է: Ինչպես նշվում է, կապոցում եղել են մեխեր, պտուտակներ։
???????? [SUIVI] - L'explosion a eu lieu à l'angle de la rue Victor Hugo et rue Sala. Les secours sont arrivés en nombre.
— La Plume Libre (@LPLdirect) 24 мая 2019 г.
Selon Le Progrès, il y aurait 6 blessés. Le colis piégé était rempli de clous, de vis et de boulons. #Lyon pic.twitter.com/TB64RT3qvC
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը