Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքագետ ներկայացող Ստյոպա Սաֆարյանի միջև, որը փաստաբան Սեդա Սաֆարյանին էր ուղեկցում դատարան: Աջակիցները չէին թողնում Սաֆարյանին մուտք գործել դատարանի շենք: Ակտիվիստները բղավում էին՝ «սադրիչ, սադրիչ»: Ոստիկանները միջամտեցին՝ հեռացնելով Ստյոպա Սաֆարյանին տարածքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը