13 05 2019

Ասել՝ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ էր, ուղղակի խայտառակություն է․ Բելլա Քոչարյան



«Իհարկե՝ դժվար օրեր, դժվար ամիսներ են, բայց մեր ընտանիքն այսպիսի մի հիմք ունի, մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները, մեր հուզմունքները»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի պաշտոնական մասի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ են եղել իր գործունեության տարիները, որ նա ոչ մի վախենալու բան չունի:

Բելլա Քոչարյանը խոսեց նաև խաղաղության և դրա կարևորության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ