Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ և համախոհներ, ինչպես նաև ընտանիքի անդամներն ու հարազատները: Հեղինակը նկարագրել է իր կյանքի իրադարձությունները, այնտեղ նախկին նախագահի մանկության և պատանեկության տարիների վերաբերյալ անհայտ փաստեր կան։ Գրքում ներկայացված են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, Քոչարյանի գործունեությունը Հայաստանի վարչապետի, իսկ հետո՝ նախագահի պաշտոնում։
Գիրքը ներկայացնելիս ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը նշեց, գիրքը մեծ խորհուրդ ունի և հատկապես երիտասարդների համար՝ այն սովորեցնում է սիրել հայրենիքը:
Շնորհանդեսի ընթացքում Լևոն Քոչարյանը ընթերցեց հոր՝ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահվում է կալանքի տակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը