Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի հիմնադիր, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, բարերար Սերգեյ Համբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու՝ Երևանի ավագանու որոշմանը։
«Կոպիտ սխալ է, ոչ քաղաքավարի քայլ։ Ի սկզբանե դեմ եմ եղել այդ որոշմանը»,– ասել է Համբարձումյանը։
Նշենք, այսօր՝ մայիսի 8–ին կայացած ավագանու նիստին Երեւանի ավագանին դպրոցի անվանափոխության որոշումն ընդունել է 52 կողմ, 0 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»:
Նման նախաձեռնության պատճառն այն է, որ գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն, ռուս Իրինա Ռոդնինան փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական երթին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը