14 06 2021

Միանում և սատարում եմ Ռոբերտ Քոչարյանին. Սերգեյ Համբարձումյանի հայտարարությունը․ News.am

Միանում և սատարում եմ Ռոբերտ Քոչարյանին. Սերգեյ Համբարձումյանի հայտարարությունը․ News.am

NEWS.am-ի խմբագրությունը հայտարարություն է ստացել հայազգի ռուս հայտնի ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանից:

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.

Սիրելի հայրենակիցներ,

Խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը։ Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական ապագան։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակի ճշգրիտ վերլուծությունը՝ նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին։

Ես ուզում եմ հայտարարել, որ միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին։ Ստորագրում եմ նրա հայտարարության յուրաքանչյուր բառի տակ և կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ 

Դրանում է Հայրենիքի փրկությունը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ