29 04 2019

Ինդոնեզիայում ընտրություններին գերհոգնելուց 270 մարդ է մահացել

Ինդոնեզիայում ընտրություններին գերհոգնելուց 270 մարդ է մահացել

Ինդոնեզիայում նվազագույնը 272 աշխատակիցներ, ովքեր ներգրավված էին ընտրությունների անցկացման կազմակերպական աշխատանքներում, մահացել են, իսկ 1900 մարդ հոսպիտալացվել է հոգնածության պատճառով՝ կապված ոչ կանոնակարգված աշխատանքային օրվա հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով երկրի ԿԸՀ մամուլի քարտուղարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել մոտ 100 զոհի մասին։

Ապրիլի 17-ին Ինդոնեզիայում միաժամանակ ընտրել են նախագահին, երկպալատ Ժողովրդական կոնսուլտատիվ կոնգրեսի պատգամավորներին, տարածքային և տեղական օրենսդիր մարմիններին:  Ընտրություններին մասնակցել է գրմոտ եթե 240 000 թեկնածու՝ 20 000 տեղի համար: Գործել է 813 000 տեղամաս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ