23 04 2019

Քաղաքապետարանի աշխատակիցները ամեն եռամսյակ կպարգևատրվեն. Հայկ Մարության

Քաղաքապետարանի աշխատակիցները ամեն եռամսյակ կպարգևատրվեն. Հայկ Մարության

«Երևանի քաղաքապետարանում լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմին, բնականաբար, բացի քաղաքապետից», - ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հայկ Մարությանի խոսքով՝ հետագայում քննարկվելու է նաև աշխատավարձերի բարձրացման հարցը։

«Բայց առաջնային, այս եռամսյակի համար անձնակազմը, որը բառիս բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, որը շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել՝ մոտ 3-ից 4 անգամ ավել, քան անցած  տարի, բնականաբար, պետք է իր աշխատանքի, իր նվիրվածության, իր արդյունքի համար պարգևատրվի», - ընդգծեց քաղաքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ