21 04 2019

Ահաբեկչություն Շրի Լանկայում․ 200-ից ավելի զոհ կա



Առավոտյան պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում։ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ 6 պայթյուն է որոտացել։ Ահաբեկիչներնը հարձակումների համար հատուկ ընտրել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը, որի առթիվ մայրաքաղաք Կոլոմբոյի և մի շարք այլ ավանների եկեղեցիներում հավաքվել էին մեծ թվով հավատացյալներ:

Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 215-ի, հայտնում է РИА Новости-ն։ Զոհերի թվում 35 արտասահմանցի կա։ Բերման է ենթարկվել 7 կասկածյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ