ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննություն անցկացնել՝ դա օրենսդրորեն ամրագրելով։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:
Կառավարությունը մարտի 29-ի նիստում բացասական եզրակացություն տվեց, սակայն օրեր անց կառավարությունն ինքը ներկայացրեց նման նախագիծ։
Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստում, իրենց նախագծի մերժման շուրջ ելույթ ունենալիս, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները կառավարությանը մեղադրեցին գրագողության մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը