Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքներն արդեն վերսկսվել են: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար:
2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14.30-ից, օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չէին կարողացել սպասարկել քաղաքացիներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը