23 06 2022

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր

Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, գրում է՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:

Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում  են հեռուստաաշտարակում:

Այս պահին հեռարձակումը վերականգնվել է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ հայտնում են, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը: Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումը
վերականգնվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ