Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը