Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Гордон պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ 2008-ին, երբ հեռախոսազրույցի ժամանակ ծամել է փողկապը, չի իմացել որ իրեն նկարահանում են:
«Ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ: Իսկ երբ մարդը միայնակ է մնում, հատկապես նման իրավիճակում, ինչպես դուք ասացիք, կարող է անել ցանկացած բան: Այդ սովորությունն ինձ մոտ մնացել է դեռ «Արտեկ» պիոներական ճամբարից: Արդեն այնտեղ ես անտաբեր չէի փողկապի հանդեպ: Այպ պատճառով, ինչպես տեսնում եք, ես դրանք չեմ կրում: Ես այժմ դիետա եմ պահում, ցանկանում եմ նիհարել: Դուք մտածում եք` ինչպես եմ այդքան նիհարել: Քանի որ հրաժարվել եմ փողկապներից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսին՝ տևելով հինգ օր: Հենց այդ օրերին էր տեղի ունեցել վերոհիշյալ դեպքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը