Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում տեղի է ունեցած ականային պատահարից տուժած հայ սակրավորի աջ ոտնաթաթը ամպուտացվել է: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից: Նա արդեն տեղափոխվել է Հայաստան:
Նշենք, որ սակրավորը փետրվարի 8-ին հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած 83 խմբի անդամներից է:
Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը