Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանի Լոռու մարզ, որտեղ մայիսի վերջին տեղի է ունեցել ավերիչ ջրհեղեղ։ Բեռը հասցվել է տարերային աղետից ամենից շատ տուժած Ախթալա և Քարկոպ։ Այս մասին հայտնել է «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն»-ը:
«Այսպես, մենք փոխանցել ենք 500 մարդասիրական հավաքածու ՝ ամենաանհրաժեշտ պարագաներով և անձնական հիգիենայի պարագաներով։ Հաշվի առնելով տեղի բնակիչների կարիքները և տարածաշրջանում տիրող իրավիճակը, հավաքածուները ներառում են մոտ 15 ապրանքատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է չորս հոգանոց ընտանիքի համար։ Օգնության մի մասը տրամադրվել է նախապես կազմակերպված կետերում կարիքավորներին, մի մասը հասցվել է հասցեագրված տուն՝ տարեցներին և հաշմանդամներին: Մի քանի տասնյակ կոմպլեկտներ մնացել են պահեստում՝ հետագա բաշխման համար։ Վատ եղանակի և էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով այստեղ հաճախ տեղի են ունենում հոսանքազրկումներ, ինչը խանգարում է հաստատության բնականոն գործունեությանը, օրինակ՝ դեղերի և պատվաստանյութերի պահպանման ստանդարտներին համապատասխանելը: Այժմ այս խնդիրը լուծված է, և կենտրոնն իր տրամադրության տակ ունի հուսալի պահեստային լույսի աղբյուր։
Ցանկացած օգնություն պետք է հասնի ժամանակին. սա վթարային գոտիներում Ռուսաստանի մարդասիրական առաքելության աշխատանքի սկզբունքներից մեկն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը