Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթի համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ստացել է 30 հայտ: Այս մասին Tert.am-ի զրույցում ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լևոն Գալստյանը:
Նշենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 4-ն էր:
Հարցին, թե ըստ նրա ինչով է պայմանավորված այս ակտիվությունը, նա պատասխանել է. «Բացարձակապես չեմ կարող ասել, հաճելի է, վատ չէ: Մարդիկ ուզում են իրենց ուժերը փորձել»: Նա նշել է, որ այսպիսի ակտիվություն չի հիշում:
«Մենք հայտարարությունը տվել ենք, որ ովքեր ունեն փորձ՝ հեռուստառադիոհեռարձակման բնագավառում, լրագրության, իրավագիտության, բարձրակարգ մաԼսնագետի համբավ, հեղինակություն, գիտության, մշակույթի, կամ արվեստի գործիչներ են, կարող են դիմել»,-ասել է նա և նշել, որ գուցե բոլոր թեկնածուների հետ էլ հարցազրույց կանցկացնեն:
Լևոն Գալստյանը ներկայացրել է դիմողների ամբողջական ցանկը:
1. Ստեփան Զաքարյան
2. Արթուր Իսպիրյան
3. Լավրենտի Միրզոյան
4. Ալեքսանդր Սայադյան
5. Գարեգին Խումարյան
6. Հայկ Հովհաննիսյան
7. Դիանա Հարությունյան
8. Դավիթ Սարգսյան
9. Մարինա Թագակչյան
10. Հռիփսիմե Հովհաննիսյան
11. Գրիգոր Նազարյան
12. Իրինա Բարսեղյան
13. Լուսինե Քոչարյան
14. Վահե Հայրապետյան
15. Տիգրան Հարությունյան
16. Վարդգես Ավետիսյան
17. Մհեր Մարգարյան
18. Հովհաննես Թովմասյան
19. Լիլիթ Մելքոնյան
20. Արման Գալոյան
21. Վրույր Թադևոսյան
22. Մամիկոն Չատինյան
23. Ռուբեն Շահինյան
24. Զարուհի Հովհաննիսյան
25. Դավիթ Մաթոսյան
26. Տիգրան Ռշտունի
27. Անուշ Դաշտենց
28. Հռիփսիմե Առաքելյան
29. Ռուբիկ Հակոբյան
30. Մանվել Մկրտչյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը