29 06 2023

Մյուս տարվանից 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար

Մյուս տարվանից 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար

Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ ԴԵՂԵՐԸ պետության կողմից շահառուներին կհատկացվեն ԱՆՎՃԱՐ` 2024 թվականից: Այս մասին տեղեկանում ենք Առաղջապահության նախարարությունից․

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ

2) առաջնային իմունոդեֆիցիտ

3) կավասակի հիվանդություն

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ

6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

→ԱՆՎՃԱՐ կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,

→կկանխարգելվի հիվանդության զարգացումը,

→կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ