ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի փետրվարի 28-ի նիստը, ըստ էության, տապալվեց, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամները չհաստատեցին նիստի օրակարգը։
Քվեարկության 14 դեմ, 13 կողմ արդյունքներով ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց։ Հաստատվելու համար անհրաժեշտ էր 16 ձայն։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձավ համալսարանում ստեղծված իրավիճակին:
«ԵՊՀ ռեկտորի իմ լիազորությունների դադարեցման ցանկությունն առաջացել է նախարարի՝ Արայիկ Հարությունյանի և նաև իր խորհրդականի մոտ, որոնք մեր համալսարանականներն են, որոնց դուրս չի եկել իմ աշխատաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, թեև որևէ քաղաքավարությունից դուրս խոսակցություն չի եղել»:
Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին՝ Պետական վերահսկողական ծառայության բացահայտումներին, նա ասաց, որ համոզված եմ, որ իր մեղքը որևէ քրեական գործի շրջանակներում չի ապացուցվի: Արամ Սիմոնյանը կրկնեց՝ ինքը ինքնակամ հրաժարական չի տա: Բռնի կերպով գնալն էլ սխալ է համարում:
«Ես հրաժարական չեմ տալու: Եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, ապա ես կենթարկվեմ այդ որոշմանը: Այո’, սա քաղաքական հետապնդում է, ինձ ուղղակի չեն ուզում տեսնել այս պաշտոնում, որում ես ընտրված եմ: Եթե ես լինեի խեղճ ու կրակ, եթե ես լինեի ոչ պրոֆեսիոնալ, ինձ դուրս հանելը 1 րոպեի գործ կլիներ», - ասաց Սիմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը