19 11 2024

Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց

Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց

Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել։ Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ի երեկոյան սկսված և ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո։

Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին կքննարկի Բժանիայի հայտարարությունը, և համաձայնագրի համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատար է դառնում փոխնախագահ Բադրա Գյունբան։ Լուրը հատնում է ՏԱՍՍ-ը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ