28 01 2019

Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը

Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության կայքից:

Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները:

Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ:

Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք` ի շենություն և իպայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հայրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Զինված ուժերի հոգևորառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրել է մի շարքբարձրաստիճան զինվորականների: Մայր Աթոռի բարձրագույն պարգևի արժանացել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ ԱրտակԴավթյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ