Վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։
Մկրտչյանը լուսանկար է տեղադրել սոցկայքի էջում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։
Հունվարի 11-ին Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվելուց հետո Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնողների եւ Մկրտչյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ըստ ցուցարարների՝ Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը