11 01 2019

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:  

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: «Որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա` միջնորդություններ պատրաստելու և ներկայացնելու համար: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ, և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց նա` հավելելով, որ տեղյակ չէ` որ օրը կկայանա նիստը: 

Փաստաբանը նաև նշեց, որ Գրիգորյանը չի մասնակցել նիստին առողջական վատ վիճակի պատճառով։

Դատարանի բակում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով կալանավորել Գրիգորյանին:  

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ