13 12 2018

Պայթյուն՝ երևանյան գազալցակայանում

Պայթյուն՝ երևանյան գազալցակայանում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20։59-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչև փրկարարների ժամանելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ