12 12 2018

Ստրասբուրգում հրաձգությունից հայեր չեն տուժել

Ստրասբուրգում հրաձգությունից հայեր չեն տուժել

Ստրասբուրգում կրակոցների մեջ կասկածվողը 27 անգամ դատապարտված է եղել Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Փարիզի դատախազ Ռեմի Էյթսին: Ըստ նրա` կասկածյալի շրջապատից 4 անձ ձերբակալվել է:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Մշտական ներկայացուցչությունը խնդրում է հետևել ֆրանսիական պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Լրացուցիչ տեղեկատվության առկայության դեպքում կհայտնեն լրացուցիչ:

Հիշեցնենք, որ գիշերը տաճարի մոտ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, զոհվել է 3 մարդ, վիրավորվել` 13-ը: Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ