ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում, - այս մասին «Փաստինֆո»ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լիբանանում տիրող իրավիճակն ըստ հայ համայնքի ներկայացուցիչների անորոշ է ու ծանր։ ՀՀ ԱԳՆ-ն առայժմ սահմանափակվում է Լիբանան չմեկնելու կոչերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը