Վրաստանի 4-րդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը` Մակա Չիչուան խոստովանել է, որ լրջորեն մտածում է ապագայի մասին, քանի որ իր ամուսնու նախագահական լիազորությունների ավարտից հետ իրենց ընտանիքը կմնա առանց որևէ խնայողությունների։ Այս մասին հայտնում է Спутник-Грузия-ն:
Նրա խոսքով` երբ իր ամուսինը պաշտոն ուներ, գումարը հերիքում էր, իսկ այժմ նրանք ոչինչ չունեն:
«Մենք չունենք ոչ մի խնայողություն: Նախկինոմ մեզ գումարը հերիքում էր, այժմ մենք մնում ենք առանց գումարի»,-ասել է առաջին տիկինը:
Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնտ կլքի դեկտեմբերի 16-ին՝ 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը