Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպը տոնում են իրենց ամուսնության տարեդարձը: Միապետական զույգը միասին է արդեն 71 տարի. նրանք ամուսնացել են 1947-ի նոյեմբերի 20-ին, հաղորդում է The Mirror-ը։
Այս տարվա տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարի նշված պլատինե հարսանիքի, առավել հանգիստ է անցնելու. ճոխ տոնակատարություններ նախատեսված չեն:
Զույգն առաջին անգամ հանդիպել է, երբ Եղիսաբեթը 13 տարեկան էր, որից 8 տարի անց նրանք ամուսնացել են Վեսթմինսթերյան աբբայությունում: Եղիսաբեթ թագուհու և արքայազն Ֆիլիպի ամուսնությունն ամենաերկարատևն է Բրիտանիայի միապետական ընտանիքների պատմության ընթացքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը